ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սերբիան և Կոսովոն կարող են գլոբալ համաձայնագիր կնքել. Ֆեդերիկա Մոգերինի

Սերբիան և Կոսովոն կարող են գլոբալ համաձայնագիր կնքել. Ֆեդերիկա Մոգերինի
03.09.2018 | 22:47

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Սերբիան և Կոսովոն իրական հնարավորություն ունեն կնքելու գլոբալ և իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր:


«Սերբիայի և ինքնահռչակ Կոսովոյի նախագահներ Ալեքսանդր Վուչիչը և Խաշիմ Տաչին իրական հնարավորություն ունեն կնքելու համակողմանի և իրավաբանական համաձայնագիր: Այդ փաստաթուղթը կողմերին թույլ կտա ապահովել հարաբերությունների կարգավորումը»,- ԵՄ երկրների դեսպանների համաժողովում ասել է Մոգերինին:
Նշենք, որ Սերբիայի նախագահի և Կոսովոյի ղեկավարի հերթական հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 7-ին` Բրյուսելում:


Հիշեցնենք, որ Մոգերինին ավելի վաղ հույս էր հայտնել, որ Սերբիա-Կոսովո համաձայնագիրը կկնքվի 2019-ի մայիսին:
Իսկ Կոսովոյի նախագահ Տաչին էլ ավելի վաղ հայտարարել էր, թե Բելգրադի հետ բանակցություններում մտադիր է առաջարկել միավորել կենտրոնական Սերբիայի ալբանացիներով բնակեցված հարավային շրջանները: Ավելին, նա ասել էր, , թե այդ պարագայում պատրաստ է փոփոխելու Կոսովոյի Սահմանադրությունը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ